Նոր եմ ժամանել Երևան՝ մասնակցելու երկու կարևոր հանդիպումների, X սոցիալական ցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մայրցամաքի տարբեր երկրներից առաջնորդները, որոնց թվում կլինի նաև Կանադան, կքննարկեն, թե ինչպես համագործակցել՝ անվտանգությունն ու հավաքական կայունությունն ամրապնդելու համար։ Երեքշաբթի կկայանա Հայաստան-ԵՄ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը, որը կդառնա առանցքային հանգրվան մեր երկկողմ համագործակցության խորացման և մեր քաղաքացիների ու բիզնեսի համար շոշափելի օգուտներ ապահովելու գործին մեր հանձնառության տեսանկյունից», - նշել է Կոշտան։