Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար նա ժամանել է Հայաստանի մայրաքաղաք։
«Հանդիպում Երևանում, որտեղ վաղը կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը՝ քննարկելու մայրցամաքային մասշտաբի խնդիրներ։ Անվտանգությունից մինչև էներգետիկա և կապակցվածություն։ Մենք նաև կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Touchdown in Yerevan 🇦🇲 where the European Political Community will gather tomorrow to address challenges of continental scale.
— Ursula von der Leyen (@vonderleyen) May 3, 2026
From security to energy and connectivity.
We will also mark a major milestone with the first ever EU-Armenia Summit. pic.twitter.com/X9qtVOhxRl





























