Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կարևորության մասին։
«Ժամանեցի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Աշխարհաքաղաքական պատկերն արագ փոխվում է, և ավելի ու ավելի շատ երկրներ Եվրոպային նայում են որպես կայունության փարոսի։ Ահա թե ինչու կարևոր է այսօր և վաղը հավաքվել Հայաստանում՝ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մեր գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու համար», - գրել է Եվրախորհրդարանի նախագահը X սոցիալական ցանցում։
Touchdown in Yerevan for the Summit of the European Political Community.
— Roberta Metsola (@EP_President) May 3, 2026
With the geopolitical landscape shifting fast, more countries are looking to Europe as a beacon of stability.
That's why it's important to come together in Armenia today and tomorrow to strengthen our… pic.twitter.com/LOqnjTTmlq
Ավելի ուշ Ռոբերտա Մեցոլան հայտնել է Երևանում ԵՔՀ շրջանակում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման մասին։
«Որպես մերձավոր դաշնակիցներ և համախոհ գործընկերներ, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ և շատ ավելին, մենք շատ լավ քննարկում անցկացրինք եվրոպական և կանադական առաջնահերթությունների շուրջ՝ ներառյալ պաշտպանությունը, առևտուրը և արհեստական բանականությունը։ Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք զարգացնել այս թափը», - նշել է նա։





























