ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները բնութագրել է դրական։

«Ես տեղյակ եմ, որ իմ ներկայացուցիչները Իրանի հետ վարում են շատ դրական քննարկումներ։ Այդ քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար շատ դրական ինչ‑որ բանի»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Մի քանի ժամ առաջ Թրամփը իսրայելական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում իրավիճակին այլ գնահատական էր տվել. այն ժամանակ նա հայտարարել էր, որ մերժել է ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իրանի պատրաստած առաջարկը։ ԱՄՆ նախագահը իրանական առաջարկն անընդունելի է անվանել։