Ապրիլի 27-ին ժամը 19.35-ի սահմաններում ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք:

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրազենային վնասվածքից զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը:

Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն: