Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի անցկացման վայր են ժամանել Եվրոպական միության ղեկավարները։

Մասնավորապես, գագաթնաժողովին ներկա գտնվելու նպատակով ժամանել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Գագաթնաժողովը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հյուրերին դիմավորում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։