Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը չի հաստատում ռուսական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, որ Դնեպրոպետրովսկում մի շարք պայթյունների հետեւանքով երկու հայ երկու դեռահասներ են վիրավորվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Life News հրատարակչությունը հրապարակել էր «Ռոդինա» կինոթատրոնի մոտ պայթյունի ժամանակ տուժած դեռահասների ցուցակը, որում երկու հայի անուններ կային` Սերա Ավանյան`16 տարեկան, եւ Մխիթարյան Կարինե` 16 տարեկան:



























