Միջազգային հաքերների Anonymous խումբն ապրիլի 27-ի երեկոյան համաժամանակյա հարձակման է ենթարկել Թուրքիայի ԱԳՆ, ՆԳՆ եւ արդարադատության նախարարության կայքերն ու հասարակական այլ կայքեր, որոնց թիվը հասել է 20-ի։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝Թուրքիայի տեխնոլոգիաների եւ հաղորդակցության վարչության կիբերհարձակումների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների գլխավորությամբ նախարությունների ինֆորմացիոն անվտանգության աշխատակիցների եւ ինտերնետ պրովայդերների անվտանգության մասնագետների մասնակցությամբ 2 ժամ պայքար են մղել Anonymous-ի հարձակման դեմ։
Նշվում է, որ հարձակումների հետեւանքով նախարարությունների կայքերին չի հաջողվել վնաս հասցնել։




























