Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հաստատել է ռուսական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, որ Դնեպրոպետրովսկում վիրավորված դեռահասների շարքում երկու հայ կա: Այդ մասին NEWS.am-ին է հայտնել Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Life News հրատարակչությունը հրապարակել էր դեռահասների ցանկը, որոնք տուժել էին «Ռոդինա» կինոթատրոնի մոտ պայթյունի ժամանակ, եւ որում երկու հայի անունէր նշված` Սերա Ավանյան`16 տարեկան, եւ Կարինե Մխիթարյան` 16 տարեկան: Ավելի վաղ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը չէր հաստատել այդ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ երեկ ուկրաինական Դնեպրոպետրովսկում պայթյունների շարք էր տեղի ունեցել, որի հետեւանքով վնասվածքներ էին ստացել 27 մարդ, որոնցից 10-ը` երեխաներ: Հիվանդանոցներում շարունակում են մնալ 22 տուժածներ, նրանցից 3-ի վիճակը ծանր է գնահատվում:




























