Հայաստանի հիմնական քաղաքական կուսակցությունները գոհ են լրատվամիջոցներով նախընտրական քարոզարշավի լուսաբանումից: Այդ մասին ապրիլի 28-ի մամլո ասուլիսում հայտարարել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Ըստ Անդրեասյանի` կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ իր հանդիպումների ընթացքում բոլորը միաձայն ընդգծել են, թե որքան արդարացիորեն է լուսաբանվում նախընտրական քարոզարշավը լրատվամիջոցներում` ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային: Իհարկե, խնդիրներ էլ են բարձրացվել, ավելացրել է օմբուդսմենը: Ըստ նրա` կուսակցությունների նշած խնդիրները հիմնականում վերաբերում են նախընտրական կաշառքին, ընտրացուցակների անճշտությանը, ընտրողների հետ հանդիպումների անցկացման խոչընդոտմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Նրանցում մասնակցում են քաղաքական 9 ուժեր:




























