Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ, նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, և այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների։ Այս մասին ասել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԵՔՀ 8–րդ գագաթնաժողովին։

«Բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որը ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու։ Նախընտրական մեկ նկար ստանալու համար ես անհանգստություն ունեմ, որ խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել: Անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։

Մեր ժողովրդին առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները և իրենց կյանքի բարեկեցությունը, իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը և դրանք հաղթահարելու ճանապարհները»,– ասել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։