19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով մտածված գերազանցել է ավտոմեքենայի արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի կնվաստացնի, նա դարձել է խոշոր ավտովթարի մասնակից։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել էին Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Վթարի հետևանքով հիվանդանոց էր դիմել 3 քաղաքացի։




























