Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին հաղորդագրությունները արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը. շփումները կրում են ոչ կանոնավոր բնույթ և առայժմ արդյունք չեն տվել։ Միևնույն ժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը շարունակում է գտնվել երկարատև էսկալացիայի վիճակում, և հետագա սրման ռիսկերը պահպանվում են։

NEWS.am ներկայացնում է երեքշաբթի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ ակնարկը

  • Հորմուզի նեղուցն անցնելուց հետո ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային էսմինեցները շարունակում են գործողություններ իրականացնել Պարսից ծոցում, հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

  • Ամերիկյան ռազմածովային ուժերը ծովային շրջափակման ընթացքում առգրավել են Իրանի հետ կապված 50 առևտրային նավ, որոնք դուրս էին գալիս կամ ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ։

  • Ամերիկյան ռազմածովային ուժերը ծովային շրջափակման ընթացքում առգրավել են Իրանի հետ կապված 50 առևտրային նավ, որոնք դուրս էին գալիս կամ ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական մեթոդներով։ «Հորմուզում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

  • Միացյալ Նահանգները մոտենում են Իրանի դեմ «լայնածավալ ռազմական գործողությունների» վերսկսմանը, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

  • Երկուշաբթի ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու հրթիռային ավիակիրը Հորմուզի նեղուցում ենթարկվել են իրանական ուժերի ինտենսիվ հարձակմանը՝ Պարսից ծոցում առաջադրանք կատարելու ուղևորվելիս, հաղորդել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին։