Վաշինգտոնում թուրք եւ ադրբեջանցի գործարարների կազմակերպած հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի խոսքերը սառը ցնցուղ են եղել ներկաների համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենը դիմել է ներկաներին՝ ասելով. «Բոլորդ ահավոր ձանձրալի եք երեւում։

Ամենաձանձրալի լսարանն եք, որի առաջ երբեւէ ելույթ եմ ունեցել։ Պարզապես նստել եւ աչքներդ չռել եք վրաս։ Այնպես արեք, կարծես թե ինձ սիրում եք»,-ասել է ԱՄՆ փոխնախագահը։