Գերմանիայից արտաքսել են Ավստրիայի քաղաքացուն, որը վտանգ էր  ներկայացնում Գերմանիայի հասարակական անվտանգությանը եւ կարգուկանոնին եւ ջիհադի կոչ էր անում:

Բացի դրանից, ավստրիական սալաֆիթ Մոհամեդ Մահմուդին արգելված է մուտքը Գերմանիա: Ինչպես հայտարարել է ներքին գործերի նախարար Հեսեն Բորիս Ռայանը, այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որ Մոհամեդ Մահմուդը մերժել է  գերմանական սահմանադրությունը եւ բացահայտ զինված ջիհադի կոչ է արել, հայտնում է «Vesti FM»-ը:

Մոհամեդ Մահմուդը ծնվել է Վիեննայում` Եգիպտոսից ներգաղթածների ընտանիքում: Ավստրիայում նա արդեն 4 տարվա բանտարկության դատապարտվել էր  ահաբեկչական խմբավորում ձեւավորելու համար: 2011 թվականին նա ազատվել է եւ տեղափոխվել Գերմանիա մշտական բնակության:

Ինչպես գրում է գերմանական մամուլը, մահմեդական քարոզչի նկատմամբ իշխանությունները նման կտրուկ միջոցները պայմանավորված են նրանով, որ Մոհամեդ Մահմուդը Ղուրանի բաժանման գերմանական սալաֆիթների ակցիայի կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկն է եղել:

Այդ ակցիայի մասնակիցներն իրենց առաջ նպատակ էին դրել Գերմանիայում անվճար բաժանել Ղուրանի 25 միլիոն օրինակ գերմաներենով: Տվյալ պահի դրությամբ նրանց հաջողվել է  տարածել Ղուրանի 300 հազար օրինակ: Այդ միջոցառումները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել Գերմանիայի իշխանությունների եւ հատուկ ծառայությունների մոտ, որոնք Ղուրանի անվճար բաժանումն անվանել են իսլամական խմբավորման կողմից նոր անդամներ հավաքագրելու  հերթական միջոց: