«Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա։ Եվ այսօր մենք մեր գործընկերությունը բարձրացնում ենք բոլորովին նոր մակարդակի»։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հրապարակելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի կադրերը։

«Կեցցե՛ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը», — Եվրահանձնաժողովի ղեկավարն այսպես է գրել հայերեն և անգլերեն լեզուներով։