Հայաստանի իշխանությունները ուղղակի գեղեցիկ խոսում են եվրոպական արժեքներից, սակայն իրականաում մենք ունենք խոսքի ազատության սահմանափակում, քաղբանտարկյալներ, քաղաքական մոտիվներով բռնաճնշումներ, որը հեռու է եվրոպական արժեք համարվելուց։ Այս մասին այսօր, մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը, որը մասնակոցում է նախագահականի մոտ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին զուգահեռ ընթացող բողոքի ակցիային։

Նա նշեց, որ ակցիայի նպատակը ևս մեկ անգամ այս փաստերին ուշադրություն հրավիրելն է։

«Արդեն երկու օր է առավոտից երեկո լսում ենք եվրոպական արժեքների մասին, սակայն մենք ունենք բավականին եվրոպական արժեքներից տարբերվող իշխանոական գործունեություն։ Մենք ունենք քաղաքական բանտարկյալներ, ինչպես նաև ունենք Ադրբեջանում ռազմաքաղաքական գերիներ», - ասաց նա։

Անուշ Պողոսյանի կարծիքով, այս պահին եվրոպացի պաշտոնյաներին ուղղակի ձեռնտու չէ նկատել, թե ինչ է կատարվում Հայաստանում; «Եվ այսօր մեր դերը հենց նրանում է, որ ցույց տանք, որ ՀՀ բնակիչները չեն տեսնում եվրոպական արժեքներ, քանի դեռ մենք ունենք բանտարկվածներ, հայրենիքի համար մտահոգ մարդկանց բանտարկություններ ՀՀ-ում», - ասաց իրավապաշտպանը։