Դավիթ Հարությունյանն անհեթեթ բաները չի մեկնաբանում: Այդ մասին ՀՀԿ շտաբի պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե վերջին շրջանում ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խորհուրդներ է տալիս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին քաղաքական հարցերում:
«Անհեթեթ բաները չեմ մեկնաբանում»,- նշել է նա եւ հավելել, թե «չկա որեւէ քաղաքական ուժ, որին այդ անհեթեթությունը կարող էր դիվիդենտներ բերել»:




























