Շվեդիայի կառավարությունն օրիգինալ պլան է մտածել` բնակչությանը մոսկտիներից ապահովելու համար: Դրա համար կօգտագործվեն ուղղաթիռները, որոնցով մոծակների գնդակոծելու են մինչեւ ամառ:
Ինչպես հայտնում է տեղական Local 6 կայքը, նման որոշում կառավարությունը կայացրել է Շվեդիայի կենտրոնական Դալելվեն շրջանում բնակիչների դժգոհության պատճառով: Մարդիկ դժգոհում էին, որ չեն կարողանում գոյատեւել սոված մոսկիտների հետ ամռանը:
Կառավարությունը հաղորդել է, որ հետեւողականորեն ոչնչացնելու է մոսկիտներին այդ տարածաշրջանում` պեստիցիդներով ռումբեր նետելով 9 հազար հեկտար տարածքի վրա, հաղորդում է NEWSru.com-ը:
Միեւնույն ժամանակ, մտավախություն կա, որ մոսկիտները կարող են ադապտացվել պեստիցիդներին եւ ավելի մեծ քանակությամբ վերադառնալ:




























