Պակիստանյան Կարաչիում անկարգություններ են ընթանում ոստիկանության եւ քրեական բազմաթիվ խմբավորումների ու տեղական քաղաքական շարժումների գրոհայինների միջեւ: Բախման ընթացքում զոհվել է առնվազն երեք մարդ: Անկարգությունների մասնակիցները ինքնաձիգներ եւ ձեռքի նռնակներ են օգտագործել:
Հասարակական կարգի հաստատման համար ոստիկաններն առայժմ արցունքաբեր գազ եւ ռետինե մահակներ են օգտագործել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կարաչին վերջին շրջանում վերածվել է արյունոտ բախումների ասպարեզի: Վերջին երկու տարում Կարաչիում անկարգությունների հետեւանքով 1300-ից ավելի մարդ է մահացել:




























