Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխավոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում, վարչապետ Սարգսյանը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրումը:
Պրիկրիլովան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեր երկրում «Մայքրոսոֆթ»-ի կողմից իրականացվող ծրագրերին աջակցություն ցուցաբարելու համար եւ պատրաստակամություն հայտնել՝ կիսել էլեկտրոնային կառավարման համակարգում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած փորձը:






























