Զգում եմ ինձ, ինչպես տանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 5–ին, Երևանում լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Սահմանի բացման մասին հարցին Երևանում գտնվող թուրք պաշտոնյան ասաց, որ բացման ժամկետների մասին տեղեկություն չունի, բայց քննարկումները դեռ շարունակվում են. «Պատրաստվում ենք բացել, ենթակառուցվածքները պատրաստ են, բայց որոշ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն տեխնիկական և բյուրոկրատական»։

Լրագրողի արդյոք Թուրքիան քաղաքական կամք ո՞ւնի սահմանը բացելու հարցին` Քըլըչը վստահ պնդեց, թե Թուրքիան այդ կամքն ունի 2022-ից։