«Միսս Դոմինիկյան Հանրապետութունը», որը պատրաստվում էր իր երկիրը ներկայացնել «Միսս տիեզերք» մրցույթում, սկանդալային կերպով զրկվել է տիտղոսից` երբեւէ ամուսնացած լինելու պատճառով:
«Միսս Դոմինիկյան Հանրապետություն» մրցույթի կազմակերպիչները տիտղոսից զրկել են հաղթող Քարլինա Դուրանին` իմանալով, որ 2009թ. աղջիկն ամուսնացած է եղել: Աղջկա փաստաբանը պնդում է, որ նա վաղուց ամուսնու հետ չի ապրում եւ արդեն սկսել է ամուսնության զրոյացման ընթացակարգը: Սակայն համաձայն մրցույթի կանոնների` մասնակցելու իրավունք ունեն բացառապես չամուսնացած կանայք, հաղորդում է ISRAland-ը:
«Միսս Դոմինիկյան Հանրապետության» թագն ու տիտղոսը փոխանցվել են երկրորդ տեղը զբաղեցրած 24-ամյա Դուլչիտա Լիեգիին, որը պատրաստվում է իր երկիրը ներկայացնել ամենահեղինակավոր «Միսս տիեզերք» մրցույթում:




























