Բելգիայի արեւմտյան շրջանում խոզուկի համաճարակ է գրանցվել: Միայն Գենտ քաղաքում 150 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, եւս 50-ը սպասում են ախտորոշման հաստատմանը: Հիվանդների մեծամասնությունն ուսանողներ են: Բժիշկները հայտնաբերել են, որ խոզուկի վարակը նոր հատկանիշ է ձեռք բերել, որի դեմ ավանդական պատվաստանյութն անզոր է: Վարակվածության դեպքեր են հայտնաբերվել Բելգիայի եւս 4 քաղաքներում, այդ թվում` Բրյուսելում, գրում է LIKAR INFO-ն:

Խոզուկը վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է թքագեղձերի, ենթաստամոքսային գեղձի, սերմնարանների  ոչ թարախային ախտահարմամբ: