Սիրիայի ղեկավարությունը մեղադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` գրոհայինների գործողություններին աջակցելու մեջ:
Պաշտոնական Դամասկոսի կարծիքով, կազմակերպության ղեկավարը ուշադրությունը կենտրոնացնում է կառավարության քննադատության վրա, ինչը խթանում է ընդդիմադիրներին պետական զորքերի դեմ նոր հարձակումների, հաղորդում է RBC-ն:
ՊԵտական Tishrin թերթում հայտնվել է իշխանությունների հայտարարությունը, թե Բան Կի Մունը միտումնավոր ուշադրություն չի դարձնում ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումների հարձակումների վրա: Մասնավորապես, խոսքը գնում է ապրիլի 27-ին տեղի ուենցած պայթյունին, երբ զոհվել էր 11 մարդ:
Նախօրեին Բան Կի-Մունը հայտարարել է, թե սիրիական իշխանությունները չեն կատարում Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրով ստանձնած պարտավորությունները: Սիրիական կողմն առ այսօր չի հանել ծանր տեխնիկան բնակավայրերից:




























