ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պնդել է, որ «հրադադարը չի դադարեցվել»՝ չնայած Հորմուզի նեղուցում իրանական և ամերիկյան ուժերի միջև տեղի ունեցած բախումներին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Ո՛չ, զինադադարը չի դադարեցվել։ Ի վերջո, սա առանձին և ինքնուրույն նախագիծ է, և մենք ի սկզբանե գիտեինք, որ որոշակի շեղումներ կլինեն։ Հենց դա էլ տեղի ունեցավ», - ասել է նա:
Իր հերթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ զինադադարի մասին հայտարարությունից ի վեր Իրանն ավելի քան 10 անգամ հարձակվել է ամերիկյան զորքերի վրա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ դա բավականին ցածր ցուցանիշ է «խոշոր մարտական գործողությունների վերսկսման շեմի համար»։





























