Ապրիլի 28-ին 6,7  մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի Տոնգա կղզիների շրջանում:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով`ստորերկրյա ցնցումների  էպիկենտրոնը գտնվել է Տոնգա կղզիների մեծությամբ երկրորդ Նեիաֆու քաղաքից  78 կմ արեւմուտք: Ցնցումների օջախը գտնվել է 129 կմ խորությունում:

Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում, ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի եղել, հաղորդում է dni.ru-ն: