Երևանի Նորագյուղ թաղամասի տարածքը «հանրային գերակա շահ» են ճանաչել։ Քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ Երևանի Նորագյուղ թաղամասը կվերակառուցվի: ՀՀ կառավարության ապրիլի 23-ի ընդունված 567 որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրության գերակա շահ:
Դրա հիման վրա կմեկնարկեն և կիրագործվեն տարածքում առկա գույքի գնահատման և փոխհատուցում տրամադրելու գործընթացները:




























