Կինը խանդի նոպայի մեջ թավայի մեկ հարվածով սպանել է ամուսնուն: Այս խանդոտ կնոջը կարող են դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Միջադեպը տեղի է ունեցել Օրենբուրգում դեռ ապրիլի 26-ին, սակայն լրատվամիջոցներին հայտնի է դարձել այսօր: Իր բնակարանից հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա տղամարդ` ուղեղի արյան շրջանառության սուր խախտմամբ: Տղամարդը մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում` այդպես էլ գիտակցության չգալով, ասել են քննիչները «ՌԻԱ Նովոստի»-ին:

Նրա 36-ամյա կինը պատմել է, որ ամուսնուն հարվածել թավայով վեճի ժամանակ: