Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, և բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել և տեղի կունենան մոտ ապագայում, վկայում են դրա մասին։ Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։

Նա տեղեկացրել է, որ բազմաթիվ նախագծեր են իրականացվում, ներառյալ՝ տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

«Հայաստանը ԵՄ-ում նաև կարևոր գործընկերներ ունի անվտանգության ոլորտում։ Այդ ամենն ուղղված է Հայաստանի դիմակայունության բարձրացմանը։ Իրականացվում են մի շարք նախագծեր, որոնք նպատակաուղղված են այդ ջանքերին։ Մենք կարող ենք խոսել վիզաների ազատականացման, արցախահայերի աջակցության, առևտրի և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման մասին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի»,- հավելել է Կիրալին։

 Նա նշել է, որ Եվրոպական միությունը նաև փորձում է աջակցություն ցուցաբերել հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։