X (Twitter) ընկերությունը կապույտ նշանից (ստուգված կարգավիճակից) զրկել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաշիվը այն բանից հետո, երբ ավելի վաղ հեռացվել էին հենց նախարարության և նախարարի հաշիվների ստուգված կարգավիճակները՝ չնայած մեր՝ ամբողջությամբ վճարած Premium+ բաժանորդագրություններին: Դրա մասին սոցիալական ցանցում գրել է հենց ինքը՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Այս կամայական ապավերիֆիկացումը տեղավորվում է X-ի իրականացվող ընտրողական գրաքննության գործելաոճի մեջ և ամերիկյան թվային ծովահենության ձև է, որն ուղղված է Իրանի դեմ ԱՄՆ անօրինական պատերազմի մասին ճշմարտությունը լռեցնելուն»,- նշել է իրանցի դիվանագետը: