Հյուսիսային Իռլանդիայում վնասազերծվել է 2 պայթուցիկ սարք, որոնք դրված են եղել ավտոմեքենաների մեջ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Sky News-ը, առաջին ռումբը հայտնաբերվել է Նյուրիում, երկրորդը` Բելֆաստում: Պայթուցիկները սարքին ենե ղել եւ կարող էին պայթել ցանկացած պահի:
Ռումբերը հայտնաբերվել են հատուկ գործողության արդյունքում: Ոստիկանությունը կարծում է, որ առնվազն մեկ ռումբի ետեւում իռլանդական ահաբեկչական խմբավորման անդամներն են կանգնած, նշում է The Guardian-ը:




























