Հաճախ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանին, հայկական շահը, ես արդեն դրանում այդքան էլ վստահ չեմ, որ ինքը երբևէ հայկական շահի կողքին եղել է։ Այս մասին գյումրեցիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այս նույն մարդիկ, ովքեր այսօր Երևանում գրկում, պաչում, էլ չգիտեմ ինչ են անում, 1-2 օր հետո շնորհավորելու են նոր կառավարությանը։ Նույն այս մարդիկ շնորհավորել են Սերժ Սարգսյանին, նույն այս մարդիկ ասում էին Վրաստանի կառավարությունը չենք ընդունում, առաջինը իրենք զանգեցին, հիմա ամենալավը իրենք են աշխատում, այսինքն՝ մի թողեք, որ սա ազդի, այս ամեն ինչը արել են, որ ցույց տան, իբր այլընտրանքը չկա, աշխարհը Փաշինյանի հետ է, ով լինի ղեկավար, աշխարհը նրա հետ է, գիտեք ինչու. ուղղակի խոսքեր չեն, որ ասում եմ, եթե տեսնում ես երիտասարդ ու երիտասարդները մասնակցում են գործընթացին, ուրեմն տեսնում ես փոփոխություն, տեսնում ես, որ այդ ճանապարհի վերջում փոփոխություն է, հիմա ի՞նչ խորհուրդ տանք, խորհուրդ, մենք այդ դերում չենք հանդես գա այդպես լուրջ դեմքով խորհուրդ տվողների, մեր փորձերից թույլ տուր կիսվել քո հետ, նորմալ է, որ չես վստահում, ի՞նչ ես տեսել, որ ինչին վստահես։ Տեսել ես մեկին, ով եկել է, խոստացել է հրաշքներ ու արել է հակառակը։
Գիտեք, շատ հաճախ ասում են Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանին, հայկական շահը, ես արդեն դրանում այդքան էլ համաձայն չեմ, ես վստահ չեմ, որ ինքը երբևէ հայկական շահի կողքին եղել է, բայց Նիկոլ Փաշինյանը դավաճանել է այն երիտասարդներին՝ 2018-ի, ովքեր հույս ունեին Հայաստանի հետ, հույս էին կապում, երազանքներ ունեին Հայաստանի հետ կապված, հիմա իրենց մի մասը գերեզմանում է»,- նշեց նա։
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում, իրականում, ամենալավ քաղաքական համակարգը չէ, սակայն ո՞ր ոլորտում է կատարյալ. «Ծրագրավորում՝ չէ, արվեստ՝ չէ, ոչ մի տեղ հեշտ չի, այդպես մի հատ սկզբունք կա, չէ, եթե հեշտ է, ուրեմն սխալ է. հեշտ չի լինելու ոչ մի տեղ, ժողովուրդ, չկա հեշտ ճանաչում, ճանապարհ, կա դժվար ճանապարհ, բայց կա քո ճանապարհը, հիմա եթե դու ուզում ես փոփոխություն, մի հարց ունես տալու, ով եթե ոչ դու, կարա բերի այն փոփոխությունը, որ դու ես պատկերացնում, քեզնից մեկը կա, որ ավելի լավ է պատկերացնում, քո պատկերացրած փոփոխությունը, չկա, մենք ինչի ենք այստեղ արդյունքում, որովհետև պատկերացումներ ունեինք, մտածում էինք, որ այս է պետք անել, այսպես է պետք անել, ու գիտեինք, մտածում էինք, որ կան մարդիկ, որ դա կանեն, բայց հետո հասկանում ես չկա, կան էդ մարդիկ, կամ դու պիտի անես քո պատկերացրածը, կամ չի լինելու քո պատկերացրածը։ Խորհուրդ կտամ չվախենալ, նորմալ է, իմանալ, որ էն, ինչ որ վերջնաարդյունքում ստանալու ես, շատ ավելի մեծ է, քան վախը, որովհետև մենք էսքան բողոքում ենք էս իրավիճակից ու ճիշտ ենք անում, վատ է, բայց էս ճգնաժամային իրավիճակներն են ամենամեծ այս փոփոխությունների հնարավորությունը»։











