Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հայ դիվանագետին հայտնվել է վճռական բողոք և հանձնվել է համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ», - նշվում է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ: