Երգիչ Իրակլի Փիրցխալավան, ով հայտնի է Իրակլի կեղծանունով, մահակով ծեծել է մի վարորդի: Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանությունը ստուգումներ է սկսել դեպքի կապակցությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Մոսկվա-Ռիգա մայրուղու Կրասնոգորսկի շրջանում:

Audi ավտոմեքենային, որի ղեկին եղել է Փիրցխալավան, բախվել է Renault-ը: Երգիչը դուրս է եկել է մեքենայից եւ հայհոյանքներով հարձակվել վարորդի վրա` մեքենայի վերանորոգման համար գումար ուզելով:

Ապա նա վերցրել է բեյսբոլի մահակն ու կոտրել մյուս մեքենայի դիմապակին, հարվածել վարորդին: Իրակլին ծեծից հետո փախուստի է դիմել, իսկ վարորդին տեղափոխել են հիվանդանոց: