Իրանը կրկին ստեղծել է « Մահմեդական Փեշմերգա» միլիցիան. հայտնում է «Քրդստանի ձայն» թելեգրամյան ալիքը։
«Իրանում միջէթնիկ ճգնաժամ ստեղծելու Մոսադի և Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ձախողված ծրագրից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ինքն է զինում քրդերին՝ սահմանամերձ շրջաններն ամրապնդելու համար։
Սա « Մահմեդական Փեշմերգայի» վերածնունդն է՝ միլիցիա, որը գոյություն է ունեցել 1980-ից 1985 թվականներին»,- ասվում է ալիքի հաղորդագրության մեջ։



























