Աֆղանստանի արեւելքում գտնվող Վարդակ նահանգում ռումբի պայթյունի արդյունքում 10 ոստիկան է զոհվել: Այդ մասին հաղորդել են երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Պայթուցիկ սարքը դրված է եղել ճանապարհի եզրին եւ գործել է, երբ անցել է ոստիկաններին տեղափոխող բեռնատարը: Նրանք բոլորը զոհվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել: Ոստիկանությունն սկսել է հետաքննությունը:




























