Ֆիլիպ Կիրկրովը պատրաստվում է հոբելյանին. ապրիլի 30-ին նա կդառնա 45 տարեկան: Այդ կապակցությամբ երգիչը հոբելյանական ծրագիր է պատրաստել, որը կոչվում է «ДРУGOY», հաղորդում է «Մուզռինգ»-ը:
Հոբելյանական շոուի պրեմիերայից հետո կկայանա տոնական ընթրիք 500 անձի համար: Հրավիրված հյուրերի թվում են Ալլա Պուգաչովան` Մաքսիմ Գալկինի հետ, Նիկոլայ Բասկովը, Սերգեյ Բեզռուկովը եւ այլք: Հրավիրվածներին կուրախացնի ABBA show-ն, որն ստեղծվել է հայտնի ABBA-ի անդամ Բենի Անդերսոնի ղեկավարությամբ:




























