ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, այսօր կեսօրին հրապարակել է Փալմ Բիչի օդանավակայանի նոր տարբերանշանը, որը Ֆլորիդա նահանգի օրենսդիր մարմնի որոշմամբ կանվանակոչվի Դոնալդ Թրամփի պատվին:

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն այդ օրինագիծը ստորագրել էր մարտին, իսկ անվանափոխությունը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ին:

«Առաջին անգամ մեծ հպարտությամբ ներկայացնում եմ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչի Դոնալդ Թրամփի անվան միջազգային օդանավակայանի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տարբերանշանը: Չկա մեկն, ով ավելի արժանի լինի այս անհավանական պատվին, քան Դոնալդ Թրամփը: Շնորհավորում եմ, հայրի՛կ: Անհամբերությամբ սպասում ենք, թե երբ շատ-շատ շուտով չվերթները կսկսեն վայրէջք կատարել «DJT» օդանավակայանում»,- X սոցիալական ցանցում գրել է Թրամփ կրտսերը: