Ամերիկյան «Microsoft» կորպորացիան զբաղված է HomeOS օպերացիոն համակարգի թեստավորմամբ, որը նախատեսված է բնակարանների ավտոմատացման համար:
Ինչպես հաղորդում է CNews-ը, թեստավորումն իրականացվում է կես տարվա ընթացքում, որին մասնակցում է մոտ 12 տնային տնտեսություն: Բացի այդ, գործընթացին մասնակցում են մոտ 42 ուսանողներ, որոնք մշակել են համապատասխան հավելվածներ եւ ծառայություններ:
Նոր համակարգը ծրագրային պլատֆորմ է, որը նման է CP -ների համար Windows օպերացիոն համակարգին, սակայն նախատեսված է ավելի մեծ թվով սարքերի` տանը գտնվող գրեթե բոլոր էլեկտրոնային եւ կենցաղային տեխնիկայի կառավարման համար: Պլատֆորմին կարող են միանալ համակարգիչները, սմարթֆոններն ու պլանշետները:




























