Մերլին Մոնրոյի վերջին լուսանկարները, որոնք արվել են նրա մահվանից վեց ամիս առաջ, վաճառքի կհանվեն աճուրդում 15 հազ. ֆունտով (24,5 հազ. դոլար):

Լուսանկարներն արվել են անկողնային ֆոնի վրա. մերկ դերասանուհին դիրքեր է ընդունել` ծածկվելով թեթեւ շարֆով: Բաց կադրերը վերջինն են եղել 36-ամյա դերասանուհու կյանքում: Լուսանկարների հեղինակ Բերթ Սթերնը Մերլինին լուսանակարել է երեք օրվա ընթացքում, իսկ լուսանկարները նախատեսված են եղել Vogue US-ի համար, հաղորդում է «FashionTime.ru»-ն:

Բացառիկ արխիվային լուսանկարները եւ բնօրինակ ժապավենն աճուրդի կհանվեն Նյու Յորքում մայիսի 8 -ին: