Երեքշաբթի երեկոյան Մերձավոր Արևելքում հարձակման է ենթարկվել CMA CGM San Antonio բեռնատար նավը: Անձնակազմի անդամների շրջանում կան վիրավորներ: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնական աղբյուրներին։
Ավելի վաղ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում արկը հարվածել է բեռնատար նավի, սակայն այդ պահին նավի անունը չի հրապարակվել։
«Պարսից ծոցում բեռնատար նավ է հրթիռակոծվել. նախնական տվյալներով՝ հարվածն արձակվել է ցամաքից։ Հարվածի հետևանքով անձնակազմի մի քանի ֆիլիպինցի անդամներ են վիրավորվել: Ֆրանսիական ընկերությանը պատկանող CGM San Antonio նավը թիրախավորվել է տեղական ժամանակով երեքշաբթի երեկոյան», — հայտնում է հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական աղբյուրներին:
CBS-ը նաև հայտնում է, որ կեսօրին նավը գտնվել է Դուբայի մոտակայքում, սակայն դրանից հետո նրա հետագա ընթացքին հետևել չի հաջողվել:





























