Արցախի հանրապետությունում, հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվել է երկրորդ թեկնածուն:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր` ապրիլի 28-ին, իր թեկնածությունն է առաջադրել Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին իր թեկնածությունն էր առաջադրել ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մայիսի 5-ի ժամը 18:00-ն է: