Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստել է ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, մասնավորապես` ընտրակաշառքի համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկման թերթիկներ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատախազությունը  հանրային իրազեկման թերթիկներ կտրամադրի շահագրգիռ բոլոր կողմերին՝ հասարակական կազմակերպություններին, պատգամավորի թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին, ովքեր պատրաստակամ են աջակցել  ընտրակաշառքի դեմ պայքարին եւ ընտրողների իրավագիտակցությունը բարձրացնելու միտված տեղեկատվական  թերթիկների տարածմանը:

Բոլոր շահագրգիռ կողմերը յուրաքանչյուր աշխատանքային օր կարող են այցելել Հայաստանի գլխավոր դատախազություն` թերթիկների որոշակի խմբաքանակ ստանալու համար:

Իրազեկման թերթիկում նշված է, որ ընտրակաշառք տալու համար նախատեսված է 3-5 տարվա ազատազրկում: