Դատավոր Սին Ջոն Օն, որը նախագահել էր Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Կիմ Գոն Հիի նկատմամբ կոռուպցիայի գործի վերաքննիչ կարգով կրկնակի քննությունը, մահացած է հայտնաբերվել Սեուլի բարձր դատարանի շենքի մոտ, հայտնել է Yonhap գործակալությունը։
55-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է տեղական ժամանակով մոտ 01:00-ին դատարանի շենքի հարակից ծաղկանոցում, նրա մոտ հայտնաբերվել է նաև մահվան նախօրեին գրված գրություն։ Ոստիկանությունը հետաքննում է մահվան հանգամանքները, այդ թվում՝ ինքնասպանության վարկածը։
Սին Ջոն Օն նախագահել էր նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի կնոջ նկատմամբ կոռուպցիայի գործի վերաքննիչ կարգով կրկնակի քննությունը։ Հարավային Կորեայում ընդհանուր իրավասության գործերով դատական համակարգը բաղկացած է երեք ատյանից, ներառյալ Գերագույն դատարանը։ Հունվարին առաջին ատյանի դատարանը Կիմ Գոն Հիին դատապարտել էր 20 ամսվա ազատազրկման։ Ապրիլի 28-ին Սին Ջոն Օն խստացրել էր պատիժը՝ այն հասցնելով 4 տարվա ազատազրկման։
Նրա մոտ հայտնաբերված գրության մեջ, ըստ «Չունան իլբո» թերթի, այս գործը չի հիշատակվում։
2024 թվականի դեկտեմբերին Յուն Սոկ Յոլը Հարավային Կորեայում հայտարարել էր ռազմական դրություն՝ խախտելով երկրի սահմանադրությունը, ինչի համար 2025 թվականի ապրիլին հեռացվել էր նախագահի պաշտոնից։




























