Մայիսի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Դրանց թվում են՝

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Բացի այդ, խորհրդարանականները առաջին ընթերցմամբ հավանություն են տվել նաև մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են՝

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

«Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Շահումով խաղերի գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Շահումով խաղերի գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,

«Արտաքին հետախուզության գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։