Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պատրաստ է բանավեճ սկսել իր քաղաքական ընդդիմախոսների հետ: Հանդիպելով կուսակցության քաղաքական ակտիվի հետ` Արամ Սարգսյանը հայտարարեց, որ  պատրաստ է մասնակցել բանավեճի ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի»  եւ այլ կուսակցությունների հետ:

«Բանավեճերը ժողովրդին համեմատելու հնարավորություն տալու լավագույն միջոցն են: Եթե կա քաջություն, թող արձագանքեն»,-նկատեց Արամ Սարգսյանը: Նրա խոսքով` Հայաստանում մինչ օրս քաղաքական բանավեճի մշակույթ չի ձեւավորվել, քանի որ քաղաքական գործիչները պարզապես խուսափում են դրանից: Քանի որ արդյունքում բոլորին կարող է տեսանելի լինել, որ «արքան մերկ է»,-նշեց Արամ Սարգսյանը: