Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող Դարքիֆա բնակավայրի փրկարար ծառայության կետի վրա, փրկարարների շրջանում կան վիրավորներ, ասվում է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարության մեջ։
«Դարքիֆում քաղաքացիական պաշտպանության շտապօգնության կետը ենթարկվել է ավիահարվածի, մի քանի աշխատակիցներ վիրավորվել են», - նշված է հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ իսրայելական ինքնաթիռները երկրորդ հարվածն են հասցրել հենց այն պահին, երբ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները՝ վիրավոր գործընկերներին փրկելու համար։




























