Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնական խնդիրն իրենց օգտին քվեարկած ընտրողների ձայները պահպանելն է : Այդ մասին հայտարարեց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը` ապրիլի 28-ին կուսակցության ակտիվի հետ կայացած հանդիպմանը:

Արամ Սարգսյանի խոսքով` ՀԴԿ վստահված անձինք կաշխատեն 1900-ից 1700 ընտրական տեղամասերում:  Դա ընտրողների ձայները պահպանելու աննախադեպ հնարավորություն է, ընդգծեց Արամ Սարգսյանը: Միաժամանակ նա նշեց, որ նախընտրական արշավը ԶԼՄ-ների կողմից բավականին հավասարակշռված է լուսաբանվում: