Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ապրիլի 28-ին միացել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի մշակած «Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ» փաստաթղթին, որին ավելի վաղ հավանություն էին տվել ՕԵԿ-ը եւ ՀԴԿ-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը ապրիլի 27-ին քննարկել է  ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնները եւ հայտարարել, որ դրանք իրենց համար ընդունելի են: